Բավ է պառակտվել
19-11-2016 13:16

Քննիչները նյութեր են նախապատրաստվում Երևանում ութամյա երեխայի մահվան կապակցությամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքի փաստով:

Ժամը 04:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 խումբը Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Գայի պողոտայի 1-ին շենքի 81 բնակարանից՝ ագոնալ վիճակ, կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված մահացած երեխան նույն հասցեի բնակիչ, 8-ամյա Նարեկ Մայրապետյանն էր: Երեխան սովորում էր թիվ 106 դպրոցի 3-րդ դասարանում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: