Բավ է պառակտվել
19-08-2022 16:27

Հայաստանում արձանագրվել է շան կատաղության դեպք

Օգոստոսի 16-ին Սննդի անվտանգության տեսչության Տավուշի մասնաճյուղում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ համայնքի բնակիչներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, մի քանի ժամ անց սատկել։ Նույն օրը շան մարմինը տեղափոխելով Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն: Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը;

Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանել է ԿԱՀԿ կայքում:

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդի ԲԿ և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել: