Բավ է պառակտվել
07-07-2020 14:00

Քոչարյանի գործով նիստը չկայացավ. ՍԴ-ում քվորում չկար


Սահմանադրական դատարանի նիստը, որի ժամանակ քննվելու էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը, չի կայանա քվորումի բացակայության պատճառով։

Նիստերի դահլիճում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացրեց ՍԴ աշխատակիցը։
«Քվորում չկա»,-ասաց նա ու հեռացավ առանց հարցերին պատասխանելու։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդունած Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ ՍԴ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, 2 դատավոր այս պահին արձակուրդում է։
Նշենք՝ բացի Քոչարյանի դիմումից, ՍԴ օրակարգում ներառված էր ևս վեց հարց։
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը:
Խնդրել էին ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։