Բավ է պառակտվել
10-08-2018 16:18

ԶԼՄ-ները՝ օգոստոսի 17-ին Փաշինյանի հանրահավաքի նպատակների մասին

Օգոստոսի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. նա ցանկանում է այս ձևով ամփոփել իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:
Քաղաքացիների այս հանդիպումը վարչապետի ու նրա թիմի հետ կլինի նման ձևաչափով առաջինը:
«Այս ճանապարհով նա, առաջին հերթին ստուգում է հասարակական տրամադրությունը», - նշում են պարբերականները:
Զանգվածային լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների համաձայն, Փաշինյանն իր թիմի առաջ խնդիր է դրել ապահովել հանրահավաքի մարդաշատությունը:
«Վտանգ կա, որ արձակուրդային սեզոնի պատճառով հրապարակն այնքան բազմամարդ չլինի, ինչպես կցանկանային: Բացի այդ, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարտի 1-ի գործի քննությունը շատ մարդկանց «ոտքն է տրորել», և այժմ փորձ կարվի առավելագույնս ետ պահել իրենց շրջապատը հանրահավաքին մասնակցությունից և Փաշինյանին սատարելուց»,- գրում են ԶԼՄ-ները:
Կայանալիք միջոցառման կապակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (որի առաջնորդն է վարչապետը – խմբ.) բոլոր անդամներն ակտիվորեն ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում՝ հանրահավաքն «աղմկոտ» և բարձր մակարդակով անցկացնելու համար: