Բավ է պառակտվել
13-11-2019 14:36

ԶԼՄ-ները հաղորդում են հայկական բեռնափոխադրող ընկերությունների սակագների բարձրացման մասին

Հայկական բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները, գրել է “Ժողովուրդ” թերթը։

Պարբերականի տեղեկություններով, առավել նկատելի բարձրացել է Մոսկվայից Երևան բեռնափոխադրումների գինը, ինչի արդյունքում որոշ գործարարներ չեն կարողանում մի քանի ամիս առաջ պատվիրած բեռները Հայաստան հասցնել։

Ինչպես հայտնել է թերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության ղեկավար Արմեն Եգանյանը, գնային տատանումները պայմանավորված են մոտալուտ ձմեռով, որի հետևանքով լրացուցիչ ծախսեր են առաջանում։