Բավ է պառակտվել
10-11-2018 13:38

Դիպուկահարին հաճախորդից շուտ են սպանել․Վանաձորում “օրենքով գողի” սպանության փորձի մանրամասները

Հայասատանի Քննչական կոմիտեն տեդեկացրել է քրեական հեղինակության սպանության փորձի գործով կասկածյալի ձերբակալման մասին։

Համաձայն գերատեսչության տեղեկատվության, քննվող քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։

Կատարված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձինք պլանավորել են քրեական հեղինակություն համարվող Վանաձորի բնակչի սպանությունը։ Այդ նպատակով Հայաստան է հրավիրվել դիպուկահար, ով, լինելով Հայաստանի քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։

“Նա (դիպուկահարը) Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և նախ, մի քանի օր մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ Ապրիլի 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի մարմինը բազմաթիվ վնասվածքներով”,- ասվել է ՔԿ հաղորդագրության մեջ։

Կոմիտեում նշել են, որ ըստ ստացված ապացույցների, սպանվածի հանցակիցը մարմինը տեղափոխել է Վանաձորից Երևան՝ այդ թվում քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է դիպուկահարին վճարած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած և նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունն, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, պարզվել է, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։

Քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է մեկ անձ՝ սպանության նախապատրաստության կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիպուկահարների սպանության բոլոր հանգամանքները պարզելու, քրեական հեղինակության սպանության նախապատրաստման մեջ ներգրավված անձանց շրջանակը որոշելու համար: