Բավ է պառակտվել
16-10-2018 17:50

Հայաստանի ԱԱԾ-ն թույլ չի տա հակահեղափոխություն կամ սաբոտաժ վարչապետի հրաժարականից հետո

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը թույլ չի տա հակահեղափոխություն և սաբոտաժ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երեքշաբթի լրագրողներին ասել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ ուժային կառույցները միշտ աշխատում են “արտակարգ ռեժիմով” և կատարում են իրենց պարտականությունները օրենքի շրջանակներում և կշարունակեն դրանք կատարել շատ բարեխիղճ և լավ:

«Այսօր, Սահմանադրության համաձայն, ուժային կառույցներն անմիջականորեն ենթարկվում են վարչապետին: Ազգային անվտանգության ծառայության գործունեության ուղղություններից մեկը սահմանադրական կարգի պահպանումն է, և ես հավաստիացնում եմ, որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը և թույլ չենք տա սահմանադրական կարգի խախտում որևէ ուժի կամ անձի կողմից”, - ասել է Վանեցյանը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք ԱԱԾ-ն տեսնում է հակահեղափոխության կամ սաբոտաժի սպառնալիք՝ Վանեցյանը նշել է, որ վտանգներ միշտ կան:

“Մենք այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ: Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի Հայաստանի տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, հատկապես հակահեղափոխություն կամ սաբոտաժ”,- ասել է Վանեցյանը:

Սպասվում է, որ Փաշինյանը հրաժարական կտա այսօր, քանի որ ֆրանսիական France24-ին տրված հարցազրույցում նա հայտնել է, որ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով նախատեսում է հրաժարական տալ հոկտեմբերի 15-ին։ Նա նշել է հարցազրույցում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 10-ին։

Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կողմից ԱԺ լուծարումը կանխարգելող օրինագծի ընդունումից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը փողոց է հանել մարդկանց և հանրահավաքի ժամանակ հայտարարել հրաժարական տալու մտադրության մասին։ Արդեն հոկտեմբերի 8-ին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Փաշինյանը ստորագրել են հուշագիր դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որի համաձայն կուսակցությունը պարտավորվում է չներկաայացնել վարչապետի թեկնածու։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարություն է տարածել հոկտեմբերի 9-ին այն մասին, որ նույնպես չի առաջադրի թեկնածու, բայց հերքել է Փաշինյանի կողմից բարձրաձայնված ընտրությունների ժամկետը։ Սակայն ավելի ուշ շուրջ երկու տասնյակ ՀՀԿ-ական պատգամավոր ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններն 2018թ․դեկտեմբերին անցկացնելու Փաշինյանի դիրքորոշմանը։ ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավարը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ խմբակցությունը մտադիր չէ վարչապետի թեկնածու ներկայացնել։