Բավ է պառակտվել
09-05-2019 17:56

Հայաստանի ԱԱԾ-ն ծառայողական քննությունն է կատարում քննչական նյութերի անհետացման կապակցությամբ. Վանեցյան

Քննչական նյութերի անհետացման կապակցությամբ Հայաստանաի ազգային անվտանգության ծառայությունում կատարվում է ծառայողական քննություն, ասել է լրագրողներին հինգշաբթի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԱԱԾ արխիվից որոշակի քանակությամբ նյութեր են անհետացել նախկին իշխանությունների պատճառով: Ըստ նրա, այդ մասին հայտնի է դարձել 2018 թվականի ամռանը:
"Ավել բան ասել չեմ կարող այս հարցի կապակցությամբ: Ծառայողական քննություն է ընթանում։ Մնացածը վարչապետն արդեն տեղեկացրել է",- ասել է Վանեցյանը։