Բավ է պառակտվել
24-05-2019 15:08

ԱԱԾ-ն պատրաստ է կատարել իր պարտականությունները վեթինգի շրջանակներում․Վանեցյան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԱԾ-ն պատրաստ է կատարել իր պարտականությունները վեթինգի համակարգի ներդրման շրջանակներում։

“Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք այդ համակարգը կներդրվի առանձին օրենքի թե որոշման տեսքով, սակայն եթե ԱԱԾ-ն ունենա իր գործառույթները՝ կիրականացնի դրանք”,-ասել է նա։

Հարցին, արդյո՞ք վեթինգի պետք է ենթարկվեն միայն դատավորներն ու դատական համակարգը, թե նաև իշխանության մյուս ճյուղերը, Վանեցյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է այնպես անել, որ հասարակության շրջանում չմնա անվստահություն իշխանության նկատմամբ։

“Ես անհրաժեշտություն եմ տեսնում որ հասարակության մոտ անվստահություն չմնա պետական համակարգի նկատմամբ։ Պետք է անել ամենը, որպեսզի հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, որ հայտնի լինի ամեն ինչ պաշտոնյաների կապերի, անցյալի, գործունեության օրինականության ունեցվածքի վերաբերյալ: Այսինք, հարկավոր է փորձել իրազեկել հասարակությունն այս մասին”,- ասել է նա։

Մայիսի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը, և ժամանակն է “վիրահատական միջամտություն” իրականացնել դատական համակարգում։ Նրա խոսքով, մասնավորապես, Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։

Նա նաև հայտարարել է, որ երկրին կենսականորեն անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը։