Բավ է պառակտվել
18-10-2019 14:27

ԱԱԾ–ն ու Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրը

ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը։ Մոտ մեկ ժամվա գործողությունների ավարտից հետո ԱԱԾ աշխատակիցները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանի հայրը ՝ Վարդան Թովմասյանը նշեց,որ բոլոր հարցերը եղել են միայն կտուրի հետ կապված։
«ԱԱԾ աշխատակիցները հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել, «Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել», - նշեց նա։
Վարդան Թովմասյանի խոսքով՝ բոլորին էլ հայտնի է, թե ինչու է ԱԱԾ-ն գնացել նման գործողության։
Անդրադառնալով թոռնուհիներին ԱԱԾ հարցաքննության կանչելու լուրերին՝ Վարդան Թովմասյանը նշեց, որ այդ մասին լրատվամիջոցներից է իմացել։

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ են բերել, որպեսզի տանիքը ստուգեն, ինչն ինքը թույլ է տվել։
Նշենք,որ Հրայր Թովմասյանի հայրական տանը, որը գտնվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում; Հիշեցնենք,որ ԱԱԾ գործողությունների մասին Facebook-ի իր էջում գրել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
«Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Իսկ այսօր առավոտյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Ավելի ուշ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաև Սահմանադրական դատարանում:

 

Արմինե Գևորգյան