Բավ է պառակտվել
09-08-2018 21:20

ՀՔԾ-ն ստուգում է մարտի 1-ի դեպքերին Հովիկ Աբրահամյանի մասնակցության վարկածը (Տեսանյութ)

 

Ապօրինի զենք պահելու կասկածանքով երեկ ձերբակալվել է նախկին վարչապետի եղբայր Հենրիկ Աբրահամյանը: «Զենքը հայտնաբերվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանի տարածքում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, չհստակեցնելով, արդյո՞ք մարտի 1-ի դեպքերին մասնակցողները եղել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները: Նա նաև հայտնել է, որ իրենց «օպերատիվ տեղեկությունների հիման վրա հնարավոր է, որ այդ զենքերն օգտագործվել են մարտի 1- 2 –ի դեպքերի ժամանակ»: Անցած 10 տարիների ընթացքում խնդիրներ են եղել մարտի 1-ի դեպքերի ժամանակ հայտնաբերված 300 պարկուճի նույնականացման հետ: Ըստ Վանեցյանի՝ հնարավոր է, որ այդ պարկուճներից մեկը նույնականացվի նախկին վարչապետին պատկանող գործարանում հայտնաբերված որևէ մի զենքի հետ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր հերթին հայտնեց, որ այժմ նախաքննությամբ ստուգվում է այն վարկածը, որ մարտի 1- ի իրադարձություններին մասնակցել է ոչ միայն կանոնավոր բանակն ու ներքին զորքերը, այլ նաև համակարգի հետ կապ չունեցող անձինք: Նա տեղեկացրեց, որ ներկա ու նախկին այլ պաշտոնյաներին (Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան և այլն) մեղադրանք առաջադրելու դեպքում հայտարարություն կտարածվի :
ՀՔԾ պետը հստակեցրել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին ներկայացված մեղադրանքը հիմնված չէ Վիկիլիքսի հրապարակման վրա. գոյություն ունեցող «տվյալները հիմնավոր են», ասել է Խաչատրյանը: Նա նաև նշել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննելու հնարավորության հարցը պայմանվորված քննության շահերով և կրկին հավաստիացրել է, որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ 10 անձանց սպանության հանգամանքները և մեղավորները կբացահայտվեն: