Բավ է պառակտվել
27-10-2020 13:39

ԱԱԾ բացահայտել է պետական դավաճանության դեպք

Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գորոծղությունները սկսելուց մինչև օրս, ԱԱԾ-ում իրականացված աշխատանքներն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԱԾ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր պարտականությունները, այդ թվում՝ և արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ:
«Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբեր հանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:
ԱԱԾ–ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք: Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին», ֊ նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։
Նա ասաց, որ երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, «Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ։

Տվյալ անձը ձերբակալվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - ասաց Աբազյանը:

ԱԱԾ պաշտոնյան տեղեկացեց նաև, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին մասնակցել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և մարտական գործողությունների 1 ամսվա ընթացքում ԱԱԾ–ն տվել է 37 զոհ։

«Այս ընթացքում, ցավոք, ունեցել ենք 37 զոհ, 4 անհայտ կորածներ և 243 վիրավորներ»,– ասաց Ալազյանը։

Նա նաև հայտնեց, որ ԱԱԾ–ն համագործակցում է ԶՈւ Գլխավոր շտաբի հետ` փոխանցելով օպերատիվ հետախուզական ու հակահետախուզական տվյալներ` գաղտնի ռեժիմի, զորքերի մարտական պատրաստվածության, մարտունակության մասին։




Արմինե Գևորգյան