Բավ է պառակտվել
21-02-2020 22:07

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել սոցիալական ցանցերում Հայաստանի նախկին նախագահներին վիրավորող անձանց նկատմամբ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ սոցցանցերում տարածված ահաբեկչության կոչերի և, մասնավորապես, Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահներին ուղված սպառնալիքների կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրել է գերատեսչության մամալո ծառայությունը, Հայաստանի ԱԱԾ-ն ստացել է փաստական տվյալներ, որ Facebook սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում:

Նշվել է, որ “հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների (Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ խմբ.) պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ”։

Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։