Բավ է պառակտվել
22-10-2016 10:32

Ցուրտ մթնոլորտային ճակատ է շարժվում դեպի Կովկաս. ՀՀ-ում տեղումներ են սպասվում

Հերթական ցուրտ մթնոլորտային ճակատ է շարժվում Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս, Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ գրառման, հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանը գտնվելու է նրա ազդեցության գոտում:

Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, 25-ին դրանք ավելի կուժեղանան, իսկ հոկտեմբերի 26-ին կլինեն ինտենսիվ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

Ցիկլոնի ազդեցությունն աստիճանաբար կթուլանա հոկտեմբերի 27-ին: Դրա հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն:

Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդերևութաբանը հորդորում է նշված ժամանակահատվածում շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: