Բավ է պառակտվել
17-01-2020 12:11

Ձյան և մերկասառույցի պատճառով Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ անանցանելի են

Որբաթ առավոտյան ժամը 9-ի դրությամբ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը:

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
“Վթարներից, ՃՏՊ-ից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով”,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ի ժամը 9։40-ի տվյալներով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհային հատվածը փակ բեռնատարների և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է նաև ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը, իսկ Ելփինի ոլորանները՝ դժվարանցանելի։
Վրաստանի տարածաշրջանային կաավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի գործընկեր նախարարությանը հաղորդած տվյալների համաձայն ժամը 9։30-ի դրությամբ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին՝ Ստեփանձմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։