Բավ է պառակտվել
10-11-2016 14:33

Մոսկվայում տեղացող ձյունը խափանել է Երևանի հետ ավիահաղորդակցությունը

Մոսկվայում վատ եղանակային պայմաններն անհետեւանք չեն մնացել Երեւանի հետ օդային հաղորդակցության համար:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքում ասվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ հետաձգվել է Մոսկվա-Երեւան 3 չվերթ: Հակառակ ուղղությամբ հետաձգվել է 4 չվերթ: Հետաձգվել են նաեւ Ռոստով-Երեւան եւ Երեւան-Ռոստով թռիչքները:

 Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ վատթարացում է սպասվում՝ թաց ձյան տեսքով տեղումներ: Նոյեմբերի 10-ի դրությամբ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններից չեղարկվել են տասնյակ չվերթներ: