Բավ է պառակտվել
19-01-2022 21:15

Ձնաբքի պատճառով փակ է Հայաստանի լեռնացքներից մեկը։ Մի շարք քաղաքներ ծածկվել են ձյունով (տեսանյութ)

Ուժեղ ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Ճանապարհային վարչությունը։
Ժամը 20:00-ի դրությամբ ձյուն է տեղում Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, որն ուժեղ ձնաբքի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար.
Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է.
Ճանապարհաշինական ընկերությունները մաքրում են ճանապարհները.
Միաժամանակ միջպետական ​​և հանրապետական ​​նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։