Բավ է պառակտվել
21-02-2015 10:32

Ավետիսյանների սպանությունից քառասն օր է անցել

Այսօր տարեսկզբին դաժանորեն սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է: Gisher.news-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ ժամը 12-ին Ավետիսյանների ընտանիքի տան մոտից հարազատները, ազգականները կշարժվեն գերեզմանոց, իսկ ժամը 13-ին նախատեսված է Գյումրի քաղաքապետարանի և այլ հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիները այցելությունները:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության լուրը ցնցեց Հայաստանն ու աշխարհը: Ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել էին ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, 2012թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի 7-րդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ՝ հիվանդանոցում: