Բավ է պառակտվել
14-01-2021 10:10

Սոբյանինը չեղարկել է հեռահար ուսուցումը Մոսկվայի դպրոցականների համար

Հունվարի 18-ից Մոսկվայի դպրոցների բոլոր դասարանների աշակերտները կարող են վերադառնալ սովորական ռեժիմով ուսուցման․ նման հրահանգ է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

“Երեխաները հոգնել են տանը նստելուց։ Սակայն հիվանդության տարածման ռիսկը նրանց շրջանում շարունակում է բարձր մնալ։ Հետևաբար դպրոցները պետք է առավելագույնս խիստ պահպանեն համաճարակաբանական անվտանգության կանոնները”,- ասվում է Սոբյանինի բլոգում արված գրառման մեջ։

Դպրոցականների տրասպորտային քարտերը կապաբլոկավորվեն։ Անգամ մեկ երեխայի հիվանդանալու դեպքում ամբողջ դասարանը կանցնի հեռահար ուսուցման։

Քաղաքապետը մնացած բոլոր սահմանափակումները երկարաձգել է մինչև հունվարի 21-ը։ Այդ ժամանակահատվածում մոսկովյան բոլոր բուհերը, մարզադպրոցները և այլ կրթական հաստատությունները կամ հեռահար կաշխատեն կամ կգտնվեն արձակուրդում։

“Ինչու՞ հենց մեկ շաբաթով։ Համաճարակաբանների կարծիքով, մոտակա օրերին պարզ կդառնա Մոսկվայում ձևավորվող տենդենցը, ինչը թույլ կտա ավելի երկարաժամկետ որոշում կայացնել”,- հավելել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Եթե համաճարակաբանական իրավիճակը լինի կայուն, իշխանությունները կդիտարկեն COVID-19-ի պատճառով մտցված այլ միջոցառումների մեղմացման հնարավոությունը։

Մոսկվայում շարունակում է ուժի մեջ մնալ գրասենյակներում աշխատելու սահմանափակումները․ մայրաքաղաքի ձեռնարկություններին հրահանգված է հեռահար աշխատանքի անցակցնել աշատակիցների 30 տոկոսը, ինչպես նաև բարերի, ռեստորանների, ակումբների (ժամը 23։00-ից մինչև առավոտյան 6-ը այցելուներ չեն ընդունվում), թատրոնների, կինոթատրոնների և համերգային դահլիճների (կարող է օգտագործվել տարողության առավելագույնս 25 տոկոսը) գործունեության սահմանափակումները։ Թանգարաններում արգելված են զանգվածային միջոցառումները և հանրային դասախոսությունները։