Բավ է պառակտվել
28-10-2022 18:54

Սոչիի օդանավակայանը կավելացնի դեպի Երևան թռիչքների թիվը, հասցնելով շաբաթական մինչև 48 չվերթի

Վ․Ի․ Սևաստյանովի անվան Սոչիի միջազգային օդանավակայան զգալիորեն կմեծացնի ուղևորափոխադրումների ծավալը Սոչի-Երևան երթուղով, հայտնում է Սոչիի օդանավակայանի մամլո ծառայությունը։

Թռիչքների թիվը կավելանա շաբաթական մինչև 48 չվերթ, ինչը գրեթե 7 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Դեպի Երևան թռիչքները կիրականացնեն Fly Arna, FlyOne, «Ազիմուտ», Utair, «Ռոսիա» և RedWings ընկերությունները։