Բավ է պառակտվել
20-02-2014 09:49

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice), որը նշվում է 2009 թ.-ից: ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան հայտարարել է այդ տոնի հաստատման մասին 2007 թ. փետրվարի 26-ին: Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրել են ազգային մակարդակներով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը: Կազմակերպիչների մտահղացմամբ` միջազգային տարեթիվը պետք է նպաստի աղքատությունը արմատախիլ անելուն, մարդկանց ամբողջական զբաղվածությամբ, արժանի աշխատանքով ապահովելուն, տղամարդկանց և կանանց իրավահավասարության հասնելուն, ինչպես նաև սոցիալական բարեկեցության և սոցիալական արդարության հաստատմանը բոլորի համար: Ձգտումը դեպի սոցիալական արդարություն, ՄԱԿ-ը համարում է իր կարևոր առաքելություններից մեկը: