Բավ է պառակտվել
07-10-2016 09:47

Հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

20–ամյա զինծառայող Հայկ Համբարձումյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, դեպքը կատարվել է հոկտեմբերի 7-ին ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: