Բավ է պառակտվել
23-11-2021 01:10

Հայաստանում Գեղարքունիքի սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,հայտնում են պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից։

Կրակի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», -ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։