Բավ է պառակտվել
29-04-2022 10:13

Հայաստանում ժամկետային զինծառայող է զոհվել

Հայաստանում ժամկետային զինծառայող է զոհվել։

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: