Բավ է պառակտվել
27-06-2018 19:04

Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ-ասել է Ալեքսիս Օհանյանը վարչապետին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:

Ինչպես նշում է Փաշինյանն իր գրառման մեջ, Օհանյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին, ասել է, որ երբեք այսքան հպարտ չի եղել, որ հայ է։

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր: