Բավ է պառակտվել
27-08-2016 16:34

Կազմվել է կյանքի համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքները ցուցակը

Հրապարակվել է կյանքի համար լավագույն քաղաքների ամենամյա վարկանիշը, որի համաձայն հաղթող է ճանաչվում ավստրալական Մելբուրնը:

Վարկանշային ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 140 քաղաք:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Վիեննան, Հելսինկին, Համբուրգը , Վանկուվերը, Տորոնտոն, Կալգարին Ադելաիդան, Պերտը և Օկլենդը:

Վերջին հնգյակում են հայտնվել նաև Կիևը, Խարարեն, Տրիպոլին և ուրիշներ: Ցուցակի ամենավերջին տեղը զբաղեցրել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:

Միանգամից երկու ռուսական քաղաքներ (Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ) հայտնվել են 10 քաղաքների ցանկում, որոնց կենսամակարդակը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաշատն է նվազել:

Նշենք, որ վարկանիշը կազմվում է 100-բալանոց համակարգով, որը բաղկացած է հինգ կատեգորիայից` կայունություն, առողջապահություն, մշակույթ և շրջակա միջավայր, կրթություն, ենթակառուցվածքներ: