Կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Ոստիկանությունից հայտնեցին, որ գործը վարում է Քննչական կոմիտեն: Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած անվտանգության աշխատակցին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխվածը 32-ամյա տղամարդ է, ով հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: «Վիճակը ծանր է: Այս պահին վիրահատարանում է»,-ասաց նա:
Բավ է պառակտվել