Բավ է պառակտվել
29-05-2019 12:39

Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան

«Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել ԱԺ օրակարգ մտած  «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ցուցարարները պարզել էին «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին» բովանդակությամբ պաստառներ:
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։ «Մեկը չկա, որ գա մեզ լսի։ Ուրեմն սենց, Փաշինյանն իրա ուզածին հասավ էս ձևով, մենք էլ ենք ուզում հասնենք իրա նման, տենանք՝ ինչ ա լինում», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշում են, որ օրենսդրական կարգավորումները, որոնցով առաջարկվում է փակել բուքմեյքերական գրասենյակները, պատճառ են դառնում, որպեսզի մի շարք քաղաքացիներ մնան առանց աշխատանք։
«Այս օրենքի նախագիծը պարզապես շուկայում գործող խոշոր ընկերություններին էլ ավելի մեծ հնարավորություն է տալու։ Իսկ բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի»,-ասադց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020թ.-ի նոյեմբերից: Ցուցարարները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


Արմինե Գևորգյան