Բավ է պառակտվել
25-01-2023 11:01

Հայաստանի ՊԵԿ 15 աշխատակից մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ը տարբեր՝ այդ թվում՝ խոշոր կաշառքի դիմաց չեն արձանագրել մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների տարբեր խախտումներ։ Պարզվել է նաև, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան նույնպես կաշառքի դիմաց չի բացահայտել իր ենթակայի չարաշահումները։
Կատարվել են շուրջ երեք տասնյակից ավել խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ։
Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: