Բավ է պառակտվել
26-07-2021 15:54

Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության պատճառով

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Հայաստանի Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության պատճառով։ Այս մասին գործակալությանը հայտնել էհանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պածտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում (անցնում է Սոթքի հանքավայրի տարածքով՝ խմբ․) գիշերն անկանոն կրակոցներ են եղել։ Մենք որոշեցինք արտակարգորեն տարհանել աշխատակիցներին Սոթքի հանքի տարածքից՝ ապահովելու նրանց անվտանգությունը և ժամանակավորապես դադարեցնել աշխատանքներն»- ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ այդ հերթափոխին աշխատում էր 150 մարդ, բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։

«Այս պահին ամեն ինչ հանգիստ է, հանքավայրը վերսկսել է աշխատանքներն ամբողջ ծավալով»,- հավելել է նա։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի հանքավայրը և Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը Հայաստանում։