Բավ է պառակտվել
08-09-2021 13:39

Հոկտեմբերի 1-ից ԱՆ նոր պահանջները չկատարած աշխատակիցները կարող են հեռացվել աշխատանքից․ Ավանեսյան

Այն աշխատակիցներն, ովքեր հոկտեմբերի 1-ից չեն պատվաստվի կամ 2 շաբաթը մեկ գործատուին չեն տրամադրի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կարող են ազատվել աշխատանքից: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնել է, որ ցանկացած կանոնի խախտում հետևանքներ է ունենում, և հաստատել, որ չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք չներկայացրած աշխատակցին թույլ չեն տա աշխատավայր, որի արդյունքում բացակայություն կգրանցվի, և նա կազատվի աշխատանքից:

«Ամեն ինչ արվում է Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում: գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ենթաօրենսդրական ակտերը բխում են օրենքներից, այսինքն այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում է: Իսկ գիտենք, որ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում: Այսինքն որևէ խնդիր այստեղ սահմանադրության, օրենքների հետ մենք չունենք»,- ասել է նա։

Հոկտեմբերի 1 -ից Հայաստանում մի շարք ոլորտների աշխատակիցները ստիպված կլինեն 14 ճրը մեկ իրենց գործատուին տրամադրել կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստ, որն արվել է ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Այս նոր պահանջը ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է COVID-19- ի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին: Առանց ՊՇՌ բացասական թեստի աշխատանքի կարող են ներկայանալ պատվաստված քաղաքացիները (ամբողջությամբ պատվաստված կամ առաջին չափաբաժին ստացած), հղիները։