Բավ է պառակտվել
17-01-2022 16:59

Դումայի խորհուրդը քննարկումից հանել է QR կոդերի մասին օրինագիծը

Պետդումայի խորհուրդը միաձայն որոշել է օրակարգից հանել ամբողջ Ռուսաստանում QR կոդերի համակարգի ներդրման մասին օրինագիծը, հայտնել է Telegram-ում ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին արձագանքի համար: Կարևոր է լսել միմյանց։ Սա կօգնի խուսափել սխալներից և երկխոսության հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել»,- գրել է նա։

Նյութը լրացվում է։