Բավ է պառակտվել
02-06-2022 11:27

Հայաստանի ՄԻՊ-ին առընթեր կձևավորվի երեխաների և երիտասարդության խորհուրդ

ՄԻՊ–ին առընթեր երեխաների և երիտասարդության խորհուրդ կձևավորվի, հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Առաջիկայում կհայտարարենք ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդության խորհրդի ստեղծման նախաձեռնության մասին, և կանցկացնենք ընտրություններ», - ասել է նա հինգշաբթի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում։

Նրա խոսքով, երեխաներն այսօր քաջատեղյակ են իրենց իրավունքներին, ցուցաբերում են պահանջկոտություն և համարձակություն՝ առաջարկություններ անելով։ Նա ընդգծել է, որ երեխաների իրավունքները պետք է գիտակցաբար պաշտպանվեն հասարակության բոլոր անդամների կողմից։

«Երեխաների` կարծիքն ազատ արտահայտելու, ակցիաներին մասնակցելու գիտակցված և տեղեկացված իրավունքը բխում է լավագույն շահից, Սակայն լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը մեծահասակների կողմից չօգտագործվի իրենց կարծիքը հայտնելու նպատակով», - ընդգծել է Գրիգորյանը։