Բավ է պառակտվել
29-10-2018 18:50

Ավագանին ընտրել է Երևանի փոխքաղաքապետերին

Երկուշաբթի օրը կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստին ընտրվել են առաջին փոխքաղաքապետն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալները։

Առաջին փոխքաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանն “Իմ քայլը” դաշինքից։ Տեղակալների պաշտոնում ընտրվել են Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։

Ի սկզբանե “Լույս” դաշինքի խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու թեկնածուներին, քանի որ համարում է ուռճեցված քաղաքապետի օգնականների և խորհրդականների ապարատը։ Սակայն քննարկումներից և կարծիքների փոխանակումից հետո որոշ թեկնածուներ ստացել են դաշինքի ներկայացուցիչների ձայները: