Երեւանում այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 04.00-ի սահմաններում վթար է եղել, որի հետեւանքով երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 45 էլեկտրասյան դիմաց «Տոյոտան» դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորներից Գ. Գորոյանը հիվանդանոցում հայտնել է, որ աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական:
Բավ է պառակտվել