Բավ է պառակտվել
04-09-2019 19:20

Փրկարարը հերոս է,որն ապահովում է քաղաքացու անվտանգությունն ու անդորրը: Ֆելիքս Ցոլակյան (Լուսանկարներ)

  

911 հեռախոսազանգը հասանելի է 24 ժամ, կանչի առիթները տարբեր են. հրդեհներ սողանքներ, օձեր կամ էլ դռան փական են փչացել ու ներսում կա փոքրիկ երեխա: Փրկարարներն ասում են, որ անվերջ կարող են թվարկել կանչերի բնույթը, բայց անկախ կանչի բնութից իրենք միշտ լինում են ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին:

ԱԻՆ բակում կազմ պատրաստ կանգնած են բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները: Նշում են իրենց մասնագիտական տոնը: Հնչում է քայլերգը, իսկ դա նշանակում է, որ մեկնարկում է արդեն տոնական միջացառումը: Մինչ պարգևատրման արարողությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է մոտենում ու խոսում փրկարարի բարդ և պատասխանտու աշխատանքի մասին: Ասում է, որ նրանք այս տարի առավել ծանրաբեռնված են աշխատել, այն էլ չնչին աշխատավարձով: Նկատում է, որ անգամ տոնական այս միջոցառման փորձերի ժամանակ ազատ փրկարարներ չկային, որ մասնակցեին:
<< Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր փրկարարները, և հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը: Հրամանները կատարել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու, առանց պաթոսի ու ձևականությունների: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի էին ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր>>,-ասաց Ցոլակյանը:
Հետո արդեն սկսվում է պարգևատրման արարողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ուժային կառույցների ներկայացուցիչները պարգևներ են հանձնում ԱԻՆ աշխատակիցներին: Նիկոլ Փաշինյանը արձանագրում է,որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջները իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին ակնգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ:
Վարչապետի խոսքով, նոր պայմաններում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում.
<<Մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են լինում, որտեղ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը: Շատ կարեւոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարարների վարկանիշը, վստահության աստիճանը հանրության շրջանում գնալով անընդհատ մեծացել է: Սա կարծում եմ՝ ձեր կատարած աշխատանքի ամենակարեւոր գնահատականն է>>,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքից հետո դարձյալ ամբոնին է մոտենում մոտենում նախարար Ցոլակյանը ու հիշում.
<<Մեր մեքենաներով վթարի ենթարկվեցին տղաները, նրանք վթարի ահազանգից հետո գնում էին հրդեհի վայր։ Երկու մարդու՝ փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին և ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին, որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, բացառիկ որոշում ենք կայացրել և գտել ենք նույնատիպ մեքենաներ, նույն թվի արտադրության, նույն գույնի, նույն մարկայի և այդ երկու մեքենաները գնել ենք իրենց համար>>
Ու մինչ տղաները կմոտենային ու կվերցնեին մեքենաների բալանիները, նախարարն այդ ընթացքում հասցրեց խնդրանքով դիմել բոլոր փրկարարներին՝
<<Բոլորին խնդրում եմ՝ հավեսի չընկնեք, հանկարծ էսպիսի բան չի լինի, էլ արդեն շուռ չտաք, բան չանեք, փորձանքի չգաք>>:
Հետո արդեն լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն ասաց, որ փրկարարների աշխատավարձը պետք է բարձրացվի և որոշման նախագիծն արդեն ուղարկվել է կառավարություն:
<<Հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Առաջարկել ենք աշխատավարձերի «զգալի բարձրացում», և հուսով ենք որ հենց այդպես էլ կընդունվի նախագիծը>>,-ասաց Ցոլակյանը։

 

Արմինե Գևորգյան