Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է յոթ հրշեջ-փրկարար և անտառտնտեսության չորս աշխատակից։ Տեղում սահմանվել է հերթապահություն։
Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 19։48-ին, դեպքի վայր է մեկնել մայրաքաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է կեսգիշերին մոտ փրկարար ծառայության 44 ծառայողի, Գառնի համայնքի 100 բնակչի արգելոցի 50 աշխատակսի ուժերով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղլ շուրջ 54 ավտոմեքենա (բեռնատարներ և մարդատարներ), դեպքի վայրում են գտնվել Գառնիի համայքապետը, պետական արգելոցի տնօրենը, ՓԾ տնօրենի տեղակալներն, այլ պաշտոնատար անձինք։