Բավ է պառակտվել
22-02-2023 14:10

Հայաստանում փրկարարները պատգարակով տեղափոխել են ծննդականին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենայից (լուսանկարներ)

Չորեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի Արագածոտնի մարզում:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 22-ին, ժամը 09:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքառատ գյուղում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենայում ծննդկան կա, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված 1999 թ․) մոտ 300 մ պատգարակել են դեպի մարտական հաշվարկ, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։

Վտանգի տակ է ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենաների ներմուծումը․ պարբերական
Ներկրողների պատճառով Հայաստանում ավտոմեքենաների դեֆիցիտ է
Հայաստանի փրկարարներն օգնության են հասել Կարմիր գրքում գրանցված թռչունին
Հայաստանի հյուսիսում 4 ավտոմեքենա է բախվել, 5 մարդ հոսպիտալացվել է․ ԱԻՆ
Հայաստանում ավտոմեքնենան վարելիս ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր