Բավ է պառակտվել
29-07-2022 13:44

Հայաստանի փրկարարներն օգնության են հասել Կարմիր գրքում գրանցված թռչունին

Հինգշաբթի օրն արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի Լոռու մարզում։
Հանրապետության ԱԻՆ-ը հայտնում է, որ հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Թումանյան քաղաքում նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։

Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է և գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։

Հուլիսի 29-ին, ժամը 00։15-ի դրությամբ փրկարարներն անգղին հանձնել են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներին։