Բավ է պառակտվել
04-09-2019 19:09

Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ փաստեր. Լևոն Քոչարյան


Մինչ սահմանված ժամանակահատվածում ՍԴ –ն պետք է հրապարակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող հարցով որոշումը՝ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը պատասխանում էր լրագրողների հարցերին:
Լրագրողները նկատեցին,որ ՍԴ-ի դիմաց քաղաքացիները նշում են, որ «Իմ քայլը» երեկ տարբերակներ է քննարկել և պարտադրել ՍԴ-ին, որ իրենց ուզածով որոշում կայացնեն, Քոչարյանը նշեց. <<Ճիշտն ասած Ձեզանից եմ լսում, բայց չեմ բացառում։ Իսկ եթե նման քննարկումներ եղել են, ճնշման փորձեր, ապա որոշումը հրապարակելուց հետո, պարզ կլինի, թե ինչքանով են արդյունավետ եղել ճնշումները։ Շատ կարևոր է դատավորի ներքին անկախությունը»։ Նշենք, որ երեկ էլ Լևոն Քոչարյանը ասել էր,որ ճնշումներ կան իրավապահ համակարգիվրա,ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՍԴ-ի նկատմամբ ճնշումների մասին փաստեր չկան;
Լևոն Քոչարյանը նկատեց,որ ամեն մեկի ասածին չի ցանկանում անդրադառնալ:
<<Մարդիկ կան բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls Royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա: Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան իմ Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ այն փաստերը, որի մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ, իրենց հիմարի տեղ են դնում>>,-ասաց Լևոն Քոչարյանը։
Նշենք,որ ՍԴ որոշումից հետո դատարանի բակում հավաքված Քոչարյանի կողմնակիցները միմյանց շնորհավորում էին, Իսկ մեղադրողներն էլ պահանջում ՍԴ-ի ու ԱԺ-ի լուծարում։
Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են պահանջել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։
<<Նա հանցագործ է և նրա տեղը կալանավայրն է։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի ինչ –որ մեկը ՍԴ-ում ծախված փողով որոշումներ կայացնի ու մեր երկիրը կրկին տանի քաոսային իրավիճակի։ Պայքարելու ենք մեր երկրի Սահմանադրության համար։ Սահմանադրական կարգը տապալվել է և վերջ։ Բոլորս էլ կենդանի ենք եղել ու 2008 թվականի մարտի 1-ին եղել ենք ու տեսել ենք, թե ինչ է կատարվել։ Եթե ՀՀ քաղաքացին գերագույն արժեք է, ապա նրան սպանելը մեծագուն հանցագործություն է>>,-նշեց նա։

 

Արմինե Գևորգյան