Վրաստանի հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին դուրս են մղել Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակից, կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Սկսվել են ձերբակալություններ։
Ցուցարարները փորձել ոն թուլացնել մետաղական ցանկապատերը և հավաքվել մոտեցել օրենսդրական մարմնի շենքի դարպասներին, ջարդել ապակիները և ճայտուկներ նետել շենքի ուղղությամբ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում ցերեկը: Մի քանի ժամ անց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գեորգի Վաշաձեն կոչ է արել ցուցարարներին հավաքվել խորհրդարան մուտքերի մոտ, որպեսզի պատգամավորները չկարողանան խորհրդարան գալ մարտի 9-ին:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների օրինագծի վրացական տարբերակը։ Նիստի անցկացման ժամանակ հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելու նախաձեռնությանը։ Իրավիճակը սրվեց փաստաթուղթը խորհրդարանի պատգամավորների աջակցությունը ստանալուց հետո: Բողոքի ակցիայի ցրման համար հատուկջոկատայինները օգտագործեցին արցունքաբեր գազ և ջրցան, անվտանգության ուժերը գիշերը դուրս մղեցին ակցիայի մասնակիցներին խորհրդարանին հարող տարածքից։
Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ԱՄՆ օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։ Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաև լրատվամիջոցները, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Վրաստանի խորհրդարանն արդեն ուղարկել է վրացական տարբերակը Վենետիկի հանձնաժողով: