Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը: Այդ մասին այսօր խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով հայ ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերը: «Ի պատիվ մեր բանակի՝ մենք պետք է նշենք, որ մեր Զինված ուժերը շարունակում են հաղթանակների ավանդույթը՝ ոչ միայն պատասխանելով հակառակորդին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով», - ընդգծեց խորհրդարանի նախագահը:
Բավ է պառակտվել