Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարաբերությունները: Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրություն հետևանքով տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։
Բավ է պառակտվել