Բավ է պառակտվել
12-03-2020 22:49

Կորոնավիրուսով վարակված կասկածյալների թվում են նաև գեներալ Սարոյանի ընտանիքի անդամները


Այսօր արդեն հայտնաբերվեց 2-րդ կորոնավիրուսով վարակված դեպքը: Նշենք որ երկուսն էլ դարձյալ էջմիածին քաղաքից են:

Առավոտյան հայտնի դարձավ, որ էջմիածնում վարակված կինը օրեր առաջ վերադարձել է Միլանից և մարտի 8-ին կազմակերպել է տղայի նշանադրությունը՝ Էջմիածնի Paradise ռեստորանում։ Հրավիրված են եղել մոտ 200 հոգի: Տղայի և աղջկա ծնողները բավական հայտնի մարդիկ են Էջմիածին քաղաքում: Իսկ կինը մեկնել էր Միլան այնտեղից հագուստներ բերելու ՝հատուկ նշանադրության համար:

Էջմիածներցիները պատմում են, որ այդ նշանադրությանը մասնակցել են նաև գեներալ Սեյրան Սարոյանի ընտանիքի անդամները, քանի որ նշանադրվողը գեներալի խնամու թոռն էր: Ըստ տեղեկությունների գեներալի խնամու թոռը, որդին Զարզանդ Սարոյանը և նրա կինը նույնպես մեկուսացվել են:
Իսկ այս 2 վարակվածները այդ կնոջ ամուսնին է ու մորաքրոջ տղան:
Նշանադրության մասնակիցներից մեկն էլ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արևիկ Հովհաննիսյանն է եղել, ով այժմ գտնվում է կարանտինում։
Էջմիածնեցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ վաղ առավոտյան ամբողջ քաղաքը խուճապի էր մատնվել:
«Այդ մարդիկ շփվել են շատ անձանց հետ, մեկուսացվել են անգամ մատնահարդարն ու վարսահարդարը: Այդ նշանադրությանը եղել են նաև դպրոցահասակ երեխաներ, և շատերը իրենց երեխաներին դպրոց չեն տարել: Էջմիածնեցիները մեկը մյուսին տեսնելիս բարևելու փոխարեն հարցնում են՝ դու՞ շփվել ես ինչ որ կերպ այդ անձանց հետ»,-ասաց Էջմածնեցիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետը ՖԲ ֊յան Էջում հորդորեց խուճապի, չմատնվել պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:
«Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն»,֊ ասել էր քաղաքապետը:

 

 

Արմինե Գևորգյան