Բավ է պառակտվել
17-10-2020 00:03

ՇՏԱՊ․ Հայաստանի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապ

Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։

“Հարգելի քաղաքացիներ, օդային տագնապը հայտարարված է միայն Կապան քաղաքում”,- նշվում է հաղորդագրությունում։

Դրանից մեկ ժամ առաջ տեղեկացվել էր, որ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը և Արցախի մի շարք այլ քաղաքներ։

Ավելի ուշ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապի ավարտ։

“Հարգելի քաղաքացիներ, Կապան քաղաքում հայտարարվում է օդային տագնապի ավարտ”,- նշվել է հաղորդագրությունում։