Բավ է պառակտվել
03-02-2016 12:53

Նոր մանրամասներ ՌԴ-ում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած փոխհրաձգությունից

ՌԴ Լենինգրադի մարզի Շլիսելբուրգ քաղաքում զինված միջադեպը տեղի է ունեցել 60 հազար ռուբլի գումարի պատճառով. այդ մասին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Հստակեցվել է, որ վիճաբանել են ավտոտեխսպասարկման կետի տերն ու Արթուր անունով մեկը, որն այդ բիզնեսում 60 հազար ռուբլի է ներդրել։
Նախնական տվյալներով՝ նա մի խումբ երիտասարդներ է ուղարկել խնդիրը լուծելու համար, և ինքը որոշել է ներկա չլինել խոսակցությանը։ Զինված բանակցողների խմբին դիմավորել են ավտոսպասարկման կետի աշխատակիցները, որոնք չեն վախեցել հյուրերից ու աշխատանքային գործիքներով ու բահերով են զինվել։
Այցելուների նյարդերը տեղի են տվել, և հրաձգություն է սկսվել։
«Նշվում է, որ կրակել են միայն մեկ կողմի ներկայացուցիչները։ Խառնաշփոթի ընթացքում նրանք սպանել ու վիրավորել են նաև իրենց ընկերներին»,-պատմել է աղբյուրը։
Հրաձգության բոլոր մասնակիցները բացահայտվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր միջադեպի հետևանքով վիրավորված 5 մարդու մասին։ Նրանցից երկուսը մահացել էին։ Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, մյուսը՝ 1971 թվականին ծնված Արմեն Խուրշուդյանը։ Հայտնի է, որ երկուսն էլ բիզնեսի հետ կապ ունեն և կոնֆլիկտի տարբեր կողմերում են եղել։