Բավ է պառակտվել
22-03-2020 14:42

Ռուսաստանում կարող է խստացվեն կարանտինային միջոցառումները

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ իշխանությունները կարող է խստացնել կարանտինային միջոցառումենրը, հայտնել է РИА Новости գործակալությանը աղբյուրը կառավարությունից։

“Ռուսաստանում վարակի տարածման արագությունը մաթեմատիկորեն համապատասխանում է իրավիճակին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Օրական աճը կազմում է 27-ից 33 տոկոս հիվանդացածների համադրելի քանակի պայմաններում”։ Որպեսզի Ռուսաստանն անցնի այն երկրների շարքը, որոնք համեմատաբար հաջողել են վարակի տարածումը զսպելու գործում՝ Սինգապուր, Ճապոնիա, Հարավային Կորեա, հարկավոր են վճռական միջոցներ կարանտինի, վարակվածների հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման, թեստավորման և հետագա մեկուսացման ուղղությամբ”,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը “դեռ ժամանակ ունի այդ խիստ, բայց ծայրահեղ անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու և կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար”, բացի այդ, իշխանությունները շարունակում են “խորությամբ ուսումնասիրել այլ երկրների կառավարությունների տեղեկատվությունը կորոնավիրուսը զսպելու վերաբերյալ՝ առանձանցնելով դրանցից ամենահոջողները”։

“Լրացւոցիչ միջոցառումների նպատակահարմարության մասին որոշում կայացնելու նպատակով Ռուսաստանում ուսումնասիրվում է վարակվածների հետ շփում ունեցած անձանց զանգվածային թեստավորման ծավալների ընդլայնման, հիվանդացածներին կարանտինում պահելու, մարդկանց մեկուսացման, սահմանների փակման, զանգվածային միջոցառումների չեղարկման, զանգվածային կուտակումների վայրերը փակելու միջազգային փորձը”,- պարզաբանել է աղբյուրը։

Նա շեշտել է նաև “կառավարության գործողությունների նկատմամբ վստահության ամրապնդման” կարևորությունը, հիշեցնելով, որ արտասահմանյան երրների առաջնորդները հրապարակավ դիմում են բնակչությանը և բացատրում իրենց կողմից ձեռնարկած միջոցառումները համաճարակի զսպման և տնտեսության վերականգնման ուղղությամբ։

COVID - 19 համավարակը

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից տարվա սկզբին տարածված նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը ճանաչեց համավարակ (պանդեմիա)։ Վերջին տվյալներով, աշխարհում վարակվել է, ընդհանուր առմամբ, 310 հազար մարդ, 13․900-ը մահացել է, առողջացել է ավելի քան 95 հազար մարդ։ Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ով հիվանդ 306 մարդ։ Աշխարհի բոլոր երկրների կառավարությունները արտակարգ միջոցներ են ձեռնարկում վարակի տարածման դեմ պայքարելու համար, որոշ երկրներ հայտարարում են արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Այսպես, Եվրամիությունը հայտարարել է 30 օրով արտաքին սահմանները փակելու մասին։

Ռուսաստանը, մասնավորապես, սահմանափակել է ավիաթռիչքները և դադարեցրել երկաթուղային հաղորդակցությունը շատ պետությունների հետ։ Երլրի ամբողջ տարածքում գործում է բարձր պատրաստվածության ռեժիմ։