Բավ է պառակտվել
16-07-2019 17:09

Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան մայրուղու վերանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը։

Աշխատանքներն իրականացվում են 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: 

Կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: 

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

Գերատեսչությունը հայցում է ներողամտություն պատճառվող անհանգստության համար և հորդորում է պահպանել երթևեկության կանոնները։

Ոստիկանությունը փորձում է ուժի կիրառմամբ բացել Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)
Շղթայական ավտովթար Երևան-Սևան մայրուղում 16 ավտոմեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ
Երևան-Սևան մայրուղու պայթյունի գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը
Երևանում մեկնարկել է կանանց և երեխաների երթը
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրանք է ներկայացվել երեք անձի