Բավ է պառակտվել
16-04-2021 13:08

Հայ-վրացական սահմանին սկսվել է «Բարեկամության կամուրջի» շինարարությունը

Հայաստանն ու Վրաստանն, ամփոփելով կամրջի կառուցման աշխատանքները համակարգող հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքները, տվել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա «Բարեկամություն» կամրջի շինարարության մեկնարկը։
Ինրպես նշել է խորհրդակցության ընթացքում հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանը կարևորում է ենթակառուցվածների զարգացման ծրագրերը, և անցակետի տարածքում կամուրջի կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը տեղեկացնում է, որ վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։

Նախագծի համաձայն՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը 11.85մ է։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Կամուրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։