Բավ է պառակտվել
22-08-2016 17:11

Starwood Hotels & Resorts-ը մտադիր է Երևանում «լյուքս» կարգի հյուրանոց բացել

Հյուրանոցների միջազգային Starwood Hotels & Resorts ցանցը մտադրություն է հայտնել մտնել հայկական շուկա և Երևանում բացել The Alexander, a Luxury Collection Hotel հյուրանոցը, նշվում է ընկերության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն, բացառիկ հյուրանոցի բացումը նախատեսվում է 2017 թ.-ի ամռանը: The Alexander, a Luxury Collection Hotel հյուրանոցը գտնվելու է Երևանի Հանրապետության Հրապարակի հարևանությամբ: Նախատեսվում է, որ հյուրանոցը կունենա 114 էլիտար համարներ, 17 բիզնես դասի համար և նախագահական լյուքս: Հյուրանոցում կգործեն կոնֆերանսի 8 սրահներ և բիզնես կենտրոն, փակ լողավազան, սպա կենտրոն և ֆիտնես կենտրոն, ինչպես նաև շուրջօրյա ռեստորան, սիգարների ակումբ և լոբբի-բար:

«Արտասահմանում 100-ից ավել հյուրանոց ունեցող The Luxury Collection-ը շարունակում է աշխարհագրական ներկայության ընդլայնման քաղաքականությունը, որի ապացույցն է Երևանի պատմական կենտրոնում նոր հյուրանոցի շինարարությունը», - նշել է Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Starwood Hotels & Resorts Worldwide, Inc. ընկերության նախագահ Մայքլ Ուեյլը:

Ընկերությունը իրականացնում է աշխարհագրական ներկայության ընդլայնման քաղաքականությունը Tsupani CJSC ընկերության հետ միասին, որի գլխավոր բաժնետեր Հասմիկ Համբարձումյանի խոսքով, The Alexander, a Luxury Collection Hotel-ը կլինի Հայաստանում «լյուքս» կարգի առաջին, և ինչպես սպասվում է, լավագույն հյուրանոցը:

Tsupani ընկերության գլխավոր բաժնետեր Հասմիկ Համբարձումյանը նշել է Starwood Hotels & Resorts–ի հետ գործակցության հատուկ նշանակությունը։

«Մեզ համար մեծ պատիվ է բերել The Luxury Collection–ը հայկական շուկա։ Դա կլինի Հայաստանում առաջին և, ինչպես ակնկալվում է, «լյուքս» կարգի միջազգային լավագույն հյուրանոցը»,– ասաց նա։

Starwood Hotels & Resorts-ը հյուրանոցների և հանգստի ոլորտում առաջատար համաշխարհային ընկերություններից մեկն է, որը ղեկավարում է 1058 անշարժ օբյեկտներ 100 երկրներում և սեփական հյուրանոցներում անձնակազմը բաղկացած է շուրջ 145 000 անձանցից: Starwood Hotels-ը St. Regis®, The Luxury Collection®, W®, Westin®, Le Méridien®, Sheraton®, Four Points® by Sheraton, Aloft® և ElementSM աշխարհահռչակ բրենդերի հյուրանոցների, հանգստավայրերի և առանձնատների լիովին ինտեգրված սեփականատերն է, օպերատորը և ֆրանչայզերը: